Մնում էր տառականների հարցերին անդրադառնայինք
ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստում չի քննարկել Ադրբեջանում քաղաքական ապաստան գտած Վահան Մարտիրոսյանի հարցը: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, միեւնույն ժամանակ փոխանցելով.
«Բնականաբար այդ հարցին չենք անդրադարձել, մնում էր տառականների հարցերին անդրադառնանք, թե չէ, իհարկե չենք անդրադարձել: Ես պարզապես մամուլից տեղեկացա, որ մարդը խնդիրներ ունի, 2005-ից ինչ-որ նյարդահոգեբանական դիսպանսերում է, խարդախության և բանասարկությունների մեջ հերոս է»:
