Մոդել Զառա Մինասյանը՝ իր անվան շուրջ բարձրացած մեծ աղմուկի մասին
Մոդել Զառա Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը:
Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում:
Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից:
Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում:
