Մոլորված քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 21-ին` ժամը 23:19-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացիները մոլորվել են և ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Կապ է հաստատվել ահազանգած քաղաքացու հետ, ով հաղորդել է, որ իրենք գտնվում են Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 54 OC 054 պետհամարանիշով (վարորդ` Գ. Վ.) ավտոմեքենան քարշակել են Սվերլովսկ գյուղ:
