Մոմավառություն Ալավերդիում
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները երեկ երեկոյան մոմավառություն են անցկացրել Ավետիսյանների տան 7-րդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ:
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գյումրիում ողբերգության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու ողջ հայ ազգին: Մարեց բոլորիս վերջին հույսը, փոքրիկ Սերյոժայի պայքարը կյանքի համար ավարտվեց դաժանաբար: Աստված խաղաղությամբ թող ննջեցնի անմեղ հոգիդ: Երկնքում մի լուսավոր ու վառ աստղ էլ ավելացավ…»,- հայտարարում են հիշատակի միջոցառում կազմակերպած երիտասարդները:
