Մոր անզգուշության հետևանքով մանկահասակ դստեր մարմնի 8 տոկոսը ջերմահարվել է
Փաստինֆոն գրում է. Եղվարդցի կինն ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ անզգուշությամբ մանկահասակ դստերը միջին ծանրության վնասվածք պատճառելու համար. երեխայի մարմնի մակերեսի 8 տոկոս ջերմահարվել է:
Ըստ մեղադրանքի՝ կեսգիշերն անց Ստելլան, ջեռուցելու նպատակով, միացրել է էլեկտրական սալիկ և մանկահասակ երեխային սենյակում թողնելով միայնակ քնած՝ գնացել է աշխատանքի, որից հետո էլեկտրական սալիկի կարճ միացման արդյունքում հարևանությամբ գտնվող բազմոցը բռնկվել է:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան ստացել է դեմքի ձախ ականջախեցու, դաստակների, մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոս ընդգրկումով, 2-դր, 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածքներ:
Ստելլային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
