«Մորքուրը» օգնել է, խոստացել է մատուցողուհու աշխատանք Ռուսաստանում, սակայն տարել է Դուբայ
Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի գործով տուժող, 24-ամյա Ա.-ին մարմնավաճառությամբ զբաղվելու առաջարկ երբևէ չի եղել, խոստացել են Ռուսաստան տանել՝ մատուցողուհի աշխատելու, սակայն աղջիկը հայտնվել է Դուբայում, որտեղ էլ հասկացել է, թե ինչ նպատակով է այնտեղ հասել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, շարունակվեց գործի քննությունը: Այսօր դատարան էր ներկայացել գործով տուժողներից մեկը, ով մանկատանն է մեծացել:
Երիտասարդ աղջիկն ամբաստանյալ Հերիքնազի և նրա քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ մտերիմ է եղել, անգամ նրանց «մորաքույր» է ասել: Վերջիներս, ըստ տուժողի, հաճախակի են այցելել իրեն և մորը:
Տուժողի խոսքով՝ 2009թ. ինքը ցանկացել է աշխատանք գտնել և այդ մասին տեղեկացրել է գործով ամբաստանյալի քրոջը՝ Բավական Խաչատրյանին, ով արդեն իսկ դատապարվել է 11,5 տարվա ազատազրկման՝ թրաֆիքինգի մեղադրանքով, վերջինս էլ ասել է. «Ուզո՞ւմ ես ուղարկեմ քեզ Մոսկվա Հերիքնազի մոտ մատուցողուհի աշխատելու»:
Աղջիկն իր համաձայնությունը տվել է: Ըստ պայմանավորվածության՝ Հերիքնազն ինքնաթիռի տոմս գնելու և այլ ծաղսերի համար նախատեսված գումարն ուղարկել է քրոջը՝ Բավականին, պայմանով, որ տուժող Ա.-ն աշխատելու է, կվերադարձնի:
Մեկնման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարգավորել են և միայն 2010թ. հունվարի 7-ին՝ մեկնելու օրը, տուժողն օդանավակայանում՝ մինչև ինքնաթիռի օդ բարձրանալը, սպասասրահում կարդացել է, որ իրականացվում է Հայաստան-Դուբայ չվերթը, հասկացել է, որ մեկնում է Դուբայ և ոչ թե՝ Ռուսաստան:
Աղջկա զարմանքը մեծ է եղել, խուճապի է մատնվել և չի կողմնորոշվել, թե ո՞րն է ճիշտ՝ մնա՞լը, թե՞ մեկնելը, սակայն, այնուամենայնիվ, ինքնաթիռ է նստել:
Արդեն ինքնաթիռում պարզել է, որ կան ևս մի քանի հայ աղջիկներ: Նրանցից մեկից ճշտելով, որ իր մոտ առկա փաստաթղթերից ամենակարևորը ելքի արտոնագիրն է և որ առանց որի տվյալ պետություն չի կարող մուտք գործել, պատռել է այն, որպեսզի տեղ հասնելով՝ իրեն հետ ուղարկեն հայրենիք:
«Դուբայում նորմալ աշխատանք չկա, կանանց տանում են՝ մարմնավաճառությամբ զբաղվելու և ստրկացնում են»,- դատարանում ասաց տուժողը:
Մանրամասները` pastinfo.am-ում:
