Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել հետախուզվող
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Արտակ Հ.-ն 2010 թ. հուլիսի 14-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
