Մոսկվան և Փարիզը բացահայտում են ադրբեջանա-թուրքական տանդեմի ահաբեկչական էությունը
Մինչ Արցախում շարունակվում են ռազմական գործողությունները Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝ Ռուսաստանը և Ֆրանսիան միջազգային հանրության համար բացահայտումեն այն, ինչի մասին վաղուց հայտարարում էր պաշտոնական Երևանը՝ Ադրբեջանը և նրան հովանավորող Թուրքիան ահաբեկչական երկրներ են և Բաքվի կողմից Արցախում մի քանի օր առաջ սանձազերծած պատերազմում օգտվում են բազմաթիվ իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ծառայություններից...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանում իսլամիստ ահաբեկիչների ակտիվ գործունեության մասին հայտարարությունից հետո, ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ևս հայտարարեց, որ Մոսկվան ևս տեղեկություններ ունի, որ Արցախի դեմ մարտնչում են ահաբեկիչները...
Ի դեպ, մեր հարևան Իրանը ևս լավատեղյակ է թուրքամետ իսլամիստների Արցախի և Իրանի սահմանի մոտ ակտիվության մասին, որը նա երբեք թույլ չի տա...
Բաքվի ահաբեկչական ռեժիմի պարագլուխ Իլհամ Ալիևի բոլոր փորձերը չքմեղանալ, որ Ադրբեջանը չի համագործակցում ահաբեկիչների հետ հօդս ցնդեցին...
Հատկապես Մոսկվայում շատ լավ հասկանում են, թե ռուս-ադրբեջանական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գնտվող թրքամետ ահաբեկիչները ինչ գլխացավանք կարող են ստեղծել ՌԴ-ի համար, եթե Անկարայի և Բաքվի ծրագրերը հաջողությամբ պսակվեն Արցախում...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
