1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մոսկվան կարող է վերանայել Մոսկվայի/Կարսի պայմանագիրը. Թուրքիան կփորձի օկուպացնել Նախիջևանը»

Ռուսաստանը, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը և աշխարհաքաղաքական փոփոխություններն ու Թուրքիայի արևելյան շրջաններում անկախ Քրդական պետության կազմավորման հեռանկարը, կարող է վերանայել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորող Մոսկվայի և Կարսի պայմանագրերը՝ կնքված 1921թ.: Չի բացառվում, որ ռուսներն ամերիկացիների հետ համատեղ վերադառնան նաև Սևրի պայմանագրին:

Այս կարծիքին է ռուս պատմաբան և քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց ռուս-թուրքական հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության և Թուրքիայի կողմից սպասվող քայլերի մասին: Մեր զրուցակցի կարծիքով՝ քիչ հավանական է, որ Թուրքիան սադրանքների դիմի Հայաստանի հետ սահմանին, որովհետև թուրքական բանակի ռազմական ներկայությունը ՀՀ-ին սահմանակից շրջաններում շատ թույլ է: Այնուամենայնիվ, եթե նման սպառնալիք ստեղծվի, Ռուսաստանը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ ամրապնդելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ստանիսլավ Տարասովն, այդուհանդերձ, չի բացառում, որ Թուրքիան այս իրավիճակում դիմի ինչ-որ գործողությունների՝ փորձելով օկուպացնել Նախիջևանը:

Դիվանագիտական ճակատում Անկարան տեսականորեն կարող է, օրինակ, վերսկսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, բայց մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանը չի համաձայնի Անկարայի առաջարկին՝ հաշվի առնելով դաշնակից Ռուսաստանի շահերը:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, փորձագետի խոսքով՝ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը, որը ստիպված է անցնել Ռուսաստանի կողմը, այլապես «նրան կհոշոտեն»:

– Պարոն Տարասով, թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» օդանավի կործանումը առաջացրեց բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա փոխում իրադրությունը տարածաշրջանում և ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա՝ այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:
– Իրավիճակն իսկապես փոխվում է, փլուզվում է Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ, և Թուրքիայի դիրքերը կտրուկ թուլանում են տարածաշրջանում: Առաջինը՝ եթե նախկինում մենք շատ զգույշ էինք մոտենում Հայաստանին, Ղարաբաղին, չէինք ուզում փչացնել հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչ-որ ձևով փորձում էինք հավասարակշռել, հիմա հասկանում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է, և Հայաստանը՝ ներառյալ Ղարաբաղը, շատ լուրջ աջակցություն է ստանում իր պաշտպանությունը ամրապնդելու համար: Իսկ Ադրբեջանի դիրքերը կտրուկ թուլանում են:

Երկրորդը՝ այսօր շատ են քննարկում այն հարցը, թե Թուրքիան սադրանքների է դիմելու Հայաստանի սահմանին: Պետք է ասեմ, որ Թուրքիան ի վիճակի չէ դա անելու, քանի որ ներկայումս Թուրքիայի ողջ բանակը ՆԱՏՕ-ի հրամանով հսկում է թուրք-սիրիական սահմանը, իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակցող արևելյան շրջաններում թուրքական բանակի ներկայությունը խիստ թուլացել է՝ քուրդ զինյալների հետ բոլոր մարտերը պարտվելու պատճառով: Տվյալ պարագայում եթե այնտեղ հանկարծ որևէ սպառնալիք առաջանա, ռուսական ռազմական խմբավորումը Հայաստանում, բնականաբար, կուժեղացվի, և ռուսական զորքերը հայկական բանակի հետ կկանգնեն սահմանին: Հայ ժողովուրդը չպետք է անհանգստանա:

մանրամասն՝ այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan