1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը:

Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում:

Մասնավորապես ռուս-ադրբեջանական ռազմական առևտուրը, հայկական կողմին դեռևս 2015-ի ամռանը տրամադրված սպառազինություններ գնելու 200 միլիոն դոլարանոց վարկի՝ մինչ օրս ՀՀ-ին փոխանցված չլինելը, այդ վարկի դեմ Ադրբեջանի բողոքն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ներողամտություն հայցող պատասխանն Ալիևին հուշում են, որ պատերազմի սանձազերծման դեպքում սլավոնական մեծ եղբոր կողմից սաստվելու վտանգի առաջ չի կանգնելու: Անցած օրերի դիվանագիտական հայտարարություններն էլ են վկայում այն մասին, որ Կրեմլը դեմ չէր նման զարգացումների: Մասնավորապես ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպման տեղափոխումը Երևանից Մոսկվա պատերազմի պատրվակով (իրականում Բաքվին ցույց տալու համար, որ այդ կառույցը Հայաստանի կողքին չէ բարդ պահին), իսկ այնուհետև Մեդվեդևի վաղուց պլանավորած Երևան այցի կրճատումը, որպեսզի նա հասցնի նաև Բաքու մեկնել, հստակ ցույց տվեցին, որ Մոսկվան փոխել է իր մոտեցումը ոչ միայն զենքի առքուվաճառքում, այլ նաև դիվանագիտական հարթությունում: … Ընդ որում, դրան ավելացավ նաև Բաքվում ՌԴ վարչապետի կողմից Շեհիդների հուշահամալիր կատարած այցը, ուր Մեդվեդևը ծաղկեպսակ դրեց հայկական ուժերի դեմ մարտերում զոհված ադրբեջանցի զինվորականների հիշատակին:

Բնականաբար, ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա Ռուսաստանի հիմնական նպատակն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը Հարավային Կովկասում իր իշխանության պահպանման հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որևէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծեր երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու հարցը: ՌԴ-ի նմանօրինակ մտադրության մասին են հուշում ստորև բերված հանգամանքները.

1.Ապրիլի 5-ին Մոսկվայում կրակի դադարեցման մասին համաձայնությանը հասել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Այսինքն՝ այս համաձայնությունը դիվանագիտական չէ, այլ ռազմական: ԱԳՆ նախարարները չեն քննարկել հարցը, այլ գլխավոր շտաբերի պետերը: Հարց է ծագում՝ ի՞նչ են քննարկել կողմերը այդ հանդիպմանը Մոսկվայում և ինչո՞ւ է այդ հանդիպումը եղել գաղտնի:

2.Ապրիլի 7-ին Գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել ռուս խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում: Հաշվի առնելով այն, որ ԼՂՀ-ն 1994 թվականից այս կողմ կտրականապես դեմ է խաղաղապահների տեղակայմանն իր տարածքում, տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը հող է նախապատրաստում նորությունների համար:

3.Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունները խիստ վատթարացան: Դա ունեցավ բազում արտահայտումներ, սկսած «ռազմավարական դաշնակցի» մասին խոսելիս Երևանի հռետորիկայի փոփոխությունից և վերջացրած այն հանգամանքով, որ Դմիտրի Մեդվեդևին Ծիծեռնակաբերդ ուղեկցել է ընդամենը քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս փոփոխությունը կարող է պայմանավորված լինել թե՛ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու հանգամանքով և թե՛ ինչ-որ դիվանագիտական պարտադրանքով:

4.Միաժամանակ ակտիվացել են խոսակցություններն «առեղծվածային» Կազանի փաստաթղթի վերաբերյալ, որը 2011-ին առաջարկվել էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Հայաստանը համաձայնվել էր ընդունել այդ փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվել: Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Թեև այս փաստաթղթի՝ հայկական կողմին ձեռնտու լինելու մասին կարելի է կասկածներ հայտնել, այդուհանդերձ էլ ավելի կասկածելի է այն, որ Սերգեյ Լավրովն օրերս Բաքվում հայտարարել էր, որ ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկություններն ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։

Թե ինչ փաստաթղթի ընդունմանն են մոտ կողմերը՝ Կազանի, թե մի այլ, անհայտ է: Այդուհանդերձ, հստակ պարզ է, որ եթե 4-օրյա պատերազմից հետո Կրեմլը Հայաստանին պարտադրի առաջարկություն, ըստ որի տարածքների մի մասը հանձնվում է Ադրբեջանին, իսկ մյուսները ստանում են հատուկ կարգավիճակ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, ապա կունենանք հստակ դիվանագիտական ապացույց առ այն, որ Բաքվի վերջին հարձակումը եղել է Մոսկվայի թողտվությամբ, եթե ոչ հրահրմամբ:

5.Հայաստանում արդեն կան քաղաքական ուժեր, ովքեր կողմ են արտահայտվում Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Մասնավորապես, այդպիսի կարծիք է արտահայտել Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք դեմ չեն լինի խաղաղապահների տեղակայմանը:

6.Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված «Ազգային Գվարդիային» (Национальная Гвардия) տրվելու են նաև օտարերկրյա խաղաղապահ առաքելություն իրականացնելու լիազորություններ: Ու թեև այդ կառույցը հիմնված է ՌԴ ոստիկանական զորքերի վրա, սակայն այն գործելու է նաև ՌԴ սահմաններից դուրս «խաղաղության պահպանման առաքելությամբ»: Այսինքն, եթե Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան խաղաղապահ ուժեր գան, դրանք լինելու են այն զորքերը, որոնք Ռուսաստանում մասնակցում են ցույցեր ցրելուն:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan