Մոսկվայի կենտրոնում «օրենքով գողի» են ձերբակալել. նա Դեդ Հասանի մրցակից կլանից է
Մոսկվայի կենտրոնում «օրենքով գողի» են ձերբակալել, որը քրեկական աշխարհում հայտնի է «Սերգո Սամտրեդսկի» մականունով: Այս մասին հաղորդել են ՆԳՆ քրեական հետախուզության վարչության մամուլի ծառայությունից:
Անձնական խուզարկության ժամանակ 31-ամյա Սերգոյի մոտից առգրավել են անհայտ ծագման նյութ, որը հետագայում պարզվել է հերոին է:
