Մոսկվայի մարզում շները պատառոտել են մեկ տարեկան աղջնակին
Մոսկվայի մարզում շները պատառոտել են մեկ տարեկան փոքրիկին, իսկ այդ պահին ծնողները հարբեցողությամբ էին զբաղված:
Իրավապահների մարմինների տվյալներով, նախօրեին առավոտյան ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Մանսուրովո գյուղում մեկ տարեկան փոքրիկի մարմին է հայտնաբերվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները 11 ամսական աղջնակի են հայտնաբերել, որը մահացել է շների բազմաթիվ կծոցներ հետեւանքով: Միջադեպի ժամանակ երեխայի ծնողները մոտակայքում տարված են եղել խմելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է, որ Մերձմոսկվայում Զուբարյովների ընտնիքին ճանաչում են որպես շների սիրահար: Նրանք իրենց բակում տասնյակ շներ են պահում, այդ թվում նաեւ մարտական ցեղատեսակի:
Անհասկանալի է, թե ինչու են շները հարձակվել աղջնակի վրա: Հնարավոր է, նրանց սադրել է մանկական լացը, որը գիշերը չեն լսել հարբած ծնողները: Կա նաեւ վարկած, որ հայրը կամ մայրը հարբած վիճակում իրենք են շներին «քսի տվել» լացող երեխայի վրա, գրում է թերթը:
