Մոսկվայի Մեծ թատրոնը տարհանել են պայթյունի վտանգի պատճառով
Կիրակի երեկոյան Մոսկվայի Մեծ թատրոնից շուրջ 700 մարդ են տարհանել պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ ծառայություններին, ստացված ահազանգի պատճառով չեղարկվել է Բեթհովենի անվան դահլիճում անցկացվող համերգը: Բոլոր մյուս ներկայացումները զանգի պահին ավարտված են եղել:
