Մոսկվայի միգրանտները հարևաններին տոլմա և փլավ պատրստել են սովորեցնում
Մոսկվայում միգրանտները սկսել են խոհարարական դասընթացներ իրականացնել, որտեղ նրանք իրենց հարևան մոսկվացիներին սովորեցնում են՝ ինչպես տոլմա, փլավ և խարչո պատրաստել: Տեղացիներն իրենց հերթին կսովորեցնեն եկվորներին բորշ պատրաստել: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը:
Նախագիծը նպատակ ունի ինտեգրել ներգաղթյալներին մայրաքաղաքային կյանքին և իրականացվում է Մոսկվայի Հյուսիսային շրջանի կառավարության կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտեգրացիան առավել դժվար է կանանց համար, ովքեր ամբողջ օրը զբաղված են տնային գործերով և երեխաների դաստիարակաությամբ և այդ իսկ պատճառով դժվար են խոսում ռուսերեն հենց այս օղակն է ընտրվել:
Նախագիծը կիրականացվի մինչև այս տարվա դեկտեմբերի վերջ՝ շրջանի մշակույթի տանը:
