Մոսկվայում 50 «օրենքով գող» են ձերբակալել (տեսանյութ)
Shabat.am-ը գրում է. Մոսկվայի արևելքում գտնվող սրճարաններից մեկում ձերբակալել են 50 «քրեական հեղինակությունների», որոնց մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել: Հավաքը կազմակերպվել է ինչպես դրամահավաք կազմակերպելու, այնպես էլ ներկաներից մեկի «թագադրման» համար: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԵՆ ՏՎ» հեռուստաընկերությունը:
Ռուսաստանի ՆԳ նախարարության քրեական հետախուզության ստորաբաժանման աշխատակիցները հատուկ նշանակության զորքերի զինծառայողների օժանդակությամբ բացահայտել են «օրենքով գողերի» հավաքը:
Այժմ օպերատիվ բաժնի աշխատակիցները ստուգում են բերման ենթարկվածների ներգրավածությունը տարբեր հանցագործությունների:
մանրամասները` սկզբնաղբյուրում
