Մոսկվայում Ադրբեջանի երեք քաղաքացիներ առևանգել են իրենց հայրենակցին և 10 մլն դոլար պահանջել
Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, ովքեր կասկածվում են իրենց հայրենակցի առևանգման մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Մոսկվայի ոստիկանության կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խմբի երեք անդամ, ովքեր այս տարվա մայիսին առևանգել են 26-ամյա ադրբեջանցի ձեռնարկատիրոջ։
Հանցագործները որպես փրկագին ձեռնարկատիրոջ ընտանիքից պահանջել են 10 միլիոն դոլար։
