Մոսկվայում Երեւանի օրեր կանցկացվեն
Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր: Այդ կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքի օրերի շրջանակներում նախատեսված են մշակութային, մարզական մի շարք միջոցառումներ, գործարար համաժողով, ինչպես նաև երկու քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագրի ստորագրում: Միջոցառումների ավարտին «Արարատ Փարք Հայաթ» հյուրանոցում կանցկացվի պաշտոնական ընդունելություն Երևանի քաղաքապետի անունից: Նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը: