Մոսկվայում հաշտվել են 2 ոխերիմ թշնամի «օրենքով գողեր» Սերգեյ Աքսյոնովն ու Շաքրո Մոլոդոյը
Անցած հինգշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել արդիականության երկու ամենաազդեցիկ «օրենքով գողերի» հաշտեցումը: Այս մասին հայտնի է դարձել Prime Crime գործակալությանը:
Հաշտվել են «իզմայիլովսկայա» կլանի առաջնորդ Սերգեյ Աքսյոնովն ու Զախարի Քալաշովը, որն առավել հայտնի է Շաքրո անունով: 90-ականների կեսերին սիբիրյան ալյումինային ակտիվների վերահսկողության հողի վրա սկսված դիմակայության վերջը դրվել է այնպիսի «ծանրակշիռների» միջնորդությամբ, ինչպիսիք են Լուչոկը, Միխասն ու Պոտապը, ովքեր, համապատասխանաբար, «պոդոլսկայա», «սոլնցեևսկայա», «լիպեցկայա» հանցավոր խմբերի առաջնորդներ են:
