Մոսկվայում իրավապահները ձերբակալել են 2 հայի. նրանցից մեկի մոտ եղել է «Մակարով» ատրճանակ
Մոսկվայի արևելյան հատվածում իրավապահները ստուգման նպատակով կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, հայտնում է tass.ru-ն:
Մեքենայի` ազգությամբ հայ վարորդն ու ուղևորը շատ անհանգիստ ու նյարդային պահվածք են դրսևորել, ինչից ելնելով` իրավապահները որոշել են խուզարկել մեքենան:
