Մոսկվայում կասեցվել է քրեական հեղինակությունների հավաքը
Մոսկվայի հյուսիսում գտնվող ժամանցի համալիրներից մեկում ՌԴ քրեական հետախուզության վարչության օպերլիազորները կանխել են քրեական հեղինակությունների հավաքը: Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը:
«Բերման ենթարկվածների թվում են երեք, այսպես կոչված, օրենքով գողեր՝ Տկաչը, Նոդարը եւ Կուսոն, ինչպես նաեւ մի քանի քրեահանցագործ հեղինակություններ Ալթայի երկրամասից»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:
