Մովսիսյանը վիրահատության է ենթարկվելու
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ ծնկի վիրահատության է ենթարկվելու Լոս Անջելոսի հիվանդանոցներից մեկում, այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխային Վարտապետովի խոսքով, վաղը` նոյեմբերի 26-ին Մովսիսյանը պետք է բուժզննում անցնի, որի ընթացքում հայտնի կդառնա վիրահատության օրը: Նախնական ախտորոշմամբ, Մովսիսյանի մոտ առկա է մենիսկի վնասվածք: