Մրայա Քերրին կնախընտրի իր փողը շների վրա ծախսել, քան քրոջ
անրահայտ երգչուհի Մրայա Քերրիի ընտանիքում լուրջ խնդիրներ կան; Երգչուհու 51 ամյա քույրը `Էլիսոնին, տառապում է ՄԻԱՎ-ով: 45-ամյա երգչուհու եղբայրը պնդում է, որ Մրայան անտեսում է իրենց ընտանեկան խնդիրները` անհրաժեշտ գումար չտրամադրելով քրոջ բուժման համար:
Հայտնի է, որ Էլիսոնը դեռ մանկուց շատ անկանոն կյանք է վարել՝ աղջիկը 15 տարեկանում երեխա է ունեցել, որից հետո սկսել է թմրադեղեր ընդունել ու վարակվել է ՄԻԱՎ-ով:

Մըրայայի եղբայրը՝ Մորգանը, համարում է, որ նա պետք է օգնի իր ազգականներին ու իրենց մահացող քրոջ վիրահատության համար փող տա: Հուզված Մորգանը Մըրայային անվանել է «չար կախարդ» ու անսիրտ մարդ:
«Նա կնախընտրի իր փողը շների վրա ծախսել, քան քրոջը տալ»,- կոպիտ արտահայտվել է 51-ամյա Մորգան Քերին:
