Մտել է տուն` գումար գողանալու նպատակով
Հունվարի 26-ին` ժամը 16:50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկից կատարել է գողություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ժամը 17:15-ին Էդուարդ Ս.-ն բերման է ենթարկվել և խոստովանական բացատրություն տվել, որ 2014 թ. դեկտեմբերի 7-ին: ժամը 17.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող առանձնատան ցանկապատի վրայով անցնելով և խոհանոցի պատուհանը բացելով մտել է տուն` գումար գողանալու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Տանտերը նախկինում ոստիկանություն չի հայտնել:
Կատարվում է քննություն:
