«Մուրճոն» գյուղում խոստացել է կորցնել Արտավազդի նմաններին, հարցերը լուծել «գողականով»
1in.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Հուսիկ Ներսեսյանի գործի դատական քննությունը:
50-ամյա Հուսիկը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է: Նրա տանը կից հանգուցյալ հորեղբորորդու տունն է:
Հուսիկն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է, թե իր ու հանգուցյալ հորեղբոր տների ընդհանուր բակում երբեմն զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով:
2007 թվականին իր հորեղբոր որդի Ժորան ամուսնացել է համագյուղացի Նելլիի հետ: Բայց այդ նույն թվականի վերջին հորեղբոր որդին հիվանդացել ու մահացել է:
2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 18-ի սահմաններում ինքը գտնվել է գյուղամիջում: Իր մոտով անցել է արդեն ուրիշի հետ ամուսնացած Նելլին՝ ամուսնու և անչափահաս երեխայի հետ:
Ինքը Նելլիի ամուսնուն չի ճանաչել: Վերջինս քայլել է Նելլիից ու երեխայից մի քիչ առաջ:
Ինքը ցանկացել է Նելլիի հետ զրուցել հորեղբոր հանգուցյալ որդու տան սեփականության հարցի շուրջ: Թիկունքի կողմից մոտեցել է Նելլիին, ուսից բռնել է, ասել է՝ սպասի: Նելլին անակնկալի է եկել ու ճչացել է:
Իրեն է մոտեցել Նելլիի ամուսին Արտավազդը, բարևել ու հարցրել է իր անունը: Ինքն էլ նրան պատասխանել է, թե նրա նմաններին ինքն անհետ կորցնում է:
մանրամասները` սկզբնաղբյուրում
