«Մուսալեռ 6 թուրք եմ խփել». 101-ամյա Նեկտար Ալատուզյան (տեսանյութ)
«Ա1+»-ը գրում է. Առույգ ու կյանքով լի 101-ամյա Նեկտար Ալատուզյանը Ցեղասպանության տարիներին շատ փոքր էր ու քիչ բան է հիշում. պատմում է, թե հետո ինչ եղավ. «Մուսալեռ 6 թուրք եմ խփել, որովհետեւ շատ են հայ խփել այդ 6 թուրքը: 12-15 տարեկան էի»:
Տարիների ընթացքում լսողությունը թուլացել է, հիշողությունները կցկտուր են: Նրա կյանքի դրվագները հավաքել, մեկտեղել է նրա թոռան հարսը` Գեղեցիկը: Նեկտար տատիի մոտ լրագրողներ հաճախակի են գալիս. նա սովոր է տեսախցիկների ներկայությանը: Նեկտար տատին ծնվել է Մուսալեռան Խդրբեկ գյուղում, 5 երեխաներից առաջնեկն է: Շատ է սիրում խոսել հոր մասին ու հպարտանալ. «Իմ հերս 7 գյուղի հերոս է, գալիս էին մեր տուն, ժողով անում»:
Իրենց տանն անցկացրած ժողովներում մուսալեռցիները որոշում են պայքարել ու չհանձնվել թուրքերին, զինվում են` ով ինչով կարող է: Ֆրանց Վերֆելի հայտնի` «Մուսա լեռան 40 օրը» վեպը նրանց պատմությունն է: Նեկտար տատիին համագյուղացիների հետ ֆրանսիական նավով տանում են Եգիպտոս, 1919թ. նրանք կրկին վերադառնում են Մուսալեռ, իսկ արդեն 1939թ. վերջնականապես հեռանում են` հաստատվելով Բեյրութի Այնճար գյուղում. «Սաղ սուտ է` էնենց երկրներ ֆռացել եմ, էնենց` Անտիոք քաղաք, Ֆրանսիա: Ֆրանսիացիներին էթում, ասում էին` բոնժուղ, քոման սավա, սավա բիեն, ատանսիոն: Ֆրանսերեն խոսում էինք, հիմա սաղ մոռացել եմ»:
մանրամասները`սկզբնաղբյուրում
