Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով, ինչպես և արեցին.PHOTO,VIDEO
Եռաբլուր պանթեոնում քիչ առաջ տեղի ունեցավ Սողոմոն Քոչարյանի հուղարկավորությունը: Պանթեոնում էին Սողոմոն Քոչարյանի հարազատները, զինակից ընկերները, փաստաբաններ Գրիշա Բալասանյանն ու Զարուհի Մեջլումյանը…
Հիշեցնենք, որ 20 տարի անազատության մեջ անցկացրած Սողոմոն Քոչարյանը դատապարտվել էր մահապատժի 1995 թ-ին` մեղադրվելով ԻԻՀ քաղաքացի Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեջ:
Սողոմոն Քոչարյանի մորեղբայր՝ Անաստաս Զախարյանը, Fnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեռ մանկուց Սողոմոնը հայրենիքին նվիրված զավակ է եղել.«Սողոմոնի հետ կապված շատ հիշողություններ ունենք: Ինքը շատ հոյակապապ, ազգասեր տղա էր: Ազգին սիրող, դրա համար երբ Բաքվից ինքը եկավ, մտավ ջոկատի մեջ ու գնաց Արցախյան պատերազմ»,-ասաց նրա քեռին: Նրա մարտական ընկերներն էլ պատմեցին, որ Սողոմոնը բոլորից տարբերվում էր իր հնարամտությամբ, արագ կողմնորոշվելու կարողությամբ. «Պատերազմական իրավիճակում այնպիսի հույս էր մեզ բոլորիս տալիս, մեզ թվում է նրա այդ հույսով մենք կարողացանք պատերազմել»,-ասաց «Շուլուխ» ջոկատից Սուրեն Համբաձումյանը: Նշենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող եւ միայն վերջերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացել է նոյեմբերի 8-ին: Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով, ինչպես և արեցին:«Կարևորը վերջում նրա երազանքը իրականություն դարձավ, ափսոս ազատությունը երկար չվայելեց, կարծես ազատությունը իր համար չէր նախատեսված»:
Աննա Մաթեւոսյան
