1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նահապետի աշունը. 2013-ը մեզ համար մեծ կորուստների տարի դարձավ…

Կիրակի օրը Հայոց մեծերի Պանթեոնում ամփոփվեց ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս սարգսյանի մարմինը: Դերասան, որի ստեղծած կերպարները, ինքն իր հեգեկերտվածքով հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ: Մեր խնդրանքով Մեծ Դերասանի մասին իր խոսքն ասաց թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Լեվոն Մութաֆյանը.

Հեռացան գրականության ու արվեստի շատ նշանավոր գործիչներ, կյանքին հրաժեշտ տվեցին իրենց կյանքով ու գործով իմաստացած շատ հզոր անհատականություններ, որոնցից ամեն մեկն ազգային մտածողության ու ազգային նկարագրի կրողն էր, մեր Ոգու իրականության ստեղծողներից… Սակայն ամենամեծ հեռացումը Սոս Սարգսյանինն էր` բոլոր ժամանակների մեր մեծագույն դերասաններից մեկի, ով ոչ միայն դերասան ու արվեստագետ էր, այլեւ յուրատիպ գրող էր, մեծ մտածող, ազգային խղճի ու բարոյականության խտացումներից մեկը… Մեր ազգին Թումանյաններ էին պետք, որպեսզի չխոտորվեինք, որպեսզի մշտապես զգայինք Մեծի խոսքի արժեքն ու ապրեինք Մեծի դասերի հուշումներով: Սոս Սարգսյանն իր նկարագրով ու էությամբ թումանյանական հունցվածք ու կերտվածք ուներ, Նահապետի նկարագիր ուներ, ուստի նրա ներկայությունը մեր մեջ ու մեր կողքին ոչ միայն հպարտություն էր ծնում, այլեւ՝ վստահություն, որ կան մեծեր, ովքեր օգնում են չխոտորվել, ովքեր մեր բիբիլական անցյալի ու տարորոշվող ներկայի բավիղներն են քանդում, հստակեցնում, պարտադրում են շիտակության դասերի միջով անցնել… Մոտ երկու տասնամյակ մենք ապրեցինք հրճվանքի ու հիասթափությունների, զարթոնքի ու անկումների մեջ, մենք ձգտեցինք պետականության կառուցման՝ հաճախ գետնաքարշ դարձնելով պատկերացումներն ու ձգտումները: Սոս Սարգսյանն այս բոլոր տարիներին իր իմաստուն խոսքը հնչեցրեց, մերթ խռովքով ու տագնապով, մերթ փիլիսոփայի հանդարտությամբ իր պատկերացումները թելադրեց, քննադատեց ու դժգոհեց, բարի իմաստունի նման ժպտաց ու հենց Թումանյանի նման ասաց՝ ախր, էս ի՜նչ եք անում, այ երեխեք… Չլսեցինք Նահապետին, չուզեցինք նրա իմաստության դիրքերից նայել մեզ ու մեր երկրին: Ու երևի դա է պատճառը, որ կորուստները շատ եղան, գտածները՝ քիչ… Սոս Սարգսյանը մեր թատերարվեստի ամրակուռ կաղնին էր նաեւ՝ մեր մեծերի լիազոր-ներկայացուցիչը: Նրան տեսնելիս իսկապես մեր մեծերին էինք հիշում, որովհետև ամեն մեկից մի բան կար նրա մեջ, նա այդ մեծերի ու մեզ հետ էր՝ որպես կամուրջ, որպես ժամանակները ագուցող մերան… Նրա ստեղծած բեմական ու կինեմատոգրաֆիական շատ կերպարներ ազգային ինքնության ու հողաշունչ փիլիսոփայության դրսեւորումներն էին, ազգային տիպականմ բնավորության խտացումները: Կինոյում հատկապես Սոս Սարգսյանը ստեղծեց հզոր կերպարներ, որոնք խտացրեցին հայի մասին պատկերացումները, որոնք հաստատեցին մեր տեսակի բացառիկությունը: Ուրեմն, ԿԻՆՈՅԻ ՀԱՅ… Այսպես կարող եմ բնութագրել Սոս Սարգսյանին, որի ճշմարիտ հնչերանգը, խորքային թափանցումները, մասնավորից դեպի ընդհանրականը ձգտելու եզակի կարողությունը ձեւավորեցին հզոր, անկասելի, մոնումնենտալ կինոկերպարներ… Հիմա այդ ամենը հուշ չէ լոկ: Այդ ամենը գոյատեւող ներկայություն է, որովհետև Սոս Սարգսյանի ստեղծածը հետայսու դարերինն է…

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan