Նաիրա Նահապետյանը անկեղծանում է, որ...
ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևան քաղաքի ՀՀԿ ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը վստահ է, որ
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ներկայացրած ընտրացուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ են, մշակութային հայտնի գործիչներ, մարդիկ, ում երևանցիները ճանաչում են:
Fnews.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են ընտրացուցակում ընդգրկված մարդիկ, ովքեր ներկայիս ավագանու անդամներ են, Նաիրա Նահապետյանը պատասխանեց. «Այո, ընտրացուցակը լիովին չի փոխվել, ընդգրկվել են մարդիկ, ովքեր աշխատել են Երևանի ավագանիում:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ»-ի և «Երկիր ծիրանի»-ի մասին, տիկին Նահապետյանն ասաց, որ ողջունում է երիտասարդների մուտքը Երևանի շենացման գործին, բայց «Երևանին հարկավոր են մարդիկ, որոնց երևանցիները ճանաչում են, ովքեր շատ են սիրում Երեւանը, եւ ապրում են Երեւանի հոգսերով ու խնդիրներով: Այդպիսին՝ մեր քաղաքապետ տարոն Մարգարյանն է, ում Երեւանցին վստահում, եւ գնահատում է»:
Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
