Նաիրա Զոհրաբյանը մատնեց սարսափելի գաղտնիքը
Հայ պատգամավորները ոչ մի կերպ չեն կարողանում կառավարությունից տվյալներ ստանալ, թե ինչ է տվել երկրին ԵՏՄ-ին անդամակցությունը: Բոլոր հարցերին կամ բացասական, կամ էլ չեզոք պատասխաններ են տրվում, եւ պարզվում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից միայն վնասներ ենք կրում:
Այդ դեպքում ինչու՞ ենք դեռ միությունում: Գաղտնիքը բացել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասել է, որ «մայդանից» խուսափելու երաշխիք չկար, եթե Հայաստանը չմտներ Եվրասիական միություն:
Հայաստանում ո՞վ պետք է «մայդան» իրականացներ: Այն է՝ ներկայում Նաիրա Զոհրաբյանի գլխավորած կուսակցությունը, որով մի քանի տարի այնպես են «վախեցրել» Սերժ Սարգսյանին, որ նա որոշել է սեպտեմբերի 3-ին «մեղայականով ներկայանալ»: Նաիրա Զոհրաբյանն ու նրա կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հասկանու՞մ են, թե ինչ դեր են խաղացել: Հասկանու՞մ են, որ նրանց օգտագործել են որպես խրտվիլակ՝ երկիրը եվրասիական ճահիճ մղելով:
Որպես կանոն՝ խրտվիլակներին դեն են նետում անպետքության պատճառով, եւ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքականությունում չէ: Նա կատարել է իր առաքելությունը, եւ հիմա Նաիրա Զոհրաբյանին մնում է միայն «մայդանի» մասին առեղծվածային ակնարկներ անել: Կարծես թե երկրում իր կուսակցությունից բացի այլ ուժեր կային, որոնք կարող էին «մայդան» իրականացնել:
մանրամասները`lragir.am-ում:
