«Նաիրիտ»-ի աշխատակիցները 10-15 օրվա ընթացքում կստանան իրենց գումարը. նախարար
Կառավարությունը կատարել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին տված իր խոստումը։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նշել, որ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են մարդիկ նորից բողոքում։ Այս կապակցությամբ նա խնդրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին անհրաժեշտ պարզաբանումներ տալ։
«Հիմա մենք ի վիճակի ենք վճարել այդ գումարը։ Սակայն աշխատակիցները դժգոհում են հաշվարկից։ Ներկայումս դա պարզվում է։ Կարծում եմ, 2-3 օրից կվերջացնենք։ Որոշակի ձգձգումներ կարող են առաջանալ փաստաթղթերի ձեւակերպումների ժամանակ։ Գործընթացը կարող է տեւել 10-15 օր, բայց փաստաթղթերի խմբաքանակի պատրաստ լինելու դեպքում աշխատավարձը կվճարվի խումբ առ խում»,- ասաց Զախարյանը։
