Նաիրիտցիներն առաջիկայում երկրորդ ամսվա աշխատավարձ կստանան. նախարար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Նաիրիտ» գործարանի
աշխատակիցներին արդեն իսկ վճարել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ երկրորդ ամսվա աշխատավարձը խոստացել են վճարել մինչև դեկտեմբերի 15-ը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում տոնական օրեր են:
«Ամբողջությամբ մարում տեղի չի ունենա, մինչև դեկտեմբերի 10-ը կվճարենք մեկ ամսվա աշխատավարձը»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե նախարարը հայտարարել էր, որ ամբողջական մարում տեղի կունենա, Երվանդ Զախարյանն ասաց. «Մենք նկատի ունեինք, սպասում էինք, որ մինչև դեկտեմբեր բաժնետոմսերը հանձնված կլինեն Կառավարությանը, ու հնարավորություն կունենայինք վճարելու, բայց այսօր այդ հնարավորությունները չունենք»
