Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցը
Բագրատունյաց պողոտան այս պահին փակ է: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին փակել են Բագրատունյաց պողոտան` պահանջելով առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։
Բագրատունյաց փողոցի փակված հատվածը կաթվածահար է։ Վարորդները փորձում են համոզել նաիրիտցիներին` բացել ճանապարհը, նշելով, որ կարեւոր գործերից ուշանում են, մինչդեռ նաիրիտցիները վճռական են տրամադրված։ Քիչ առաջ նույնիսկ հայհոյախառն վեճ տեղի ունեցավ վարորդների եւ նաիրիտցիների միջեւ։
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
