«Նամակներ ենք ստանում, որ այդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի». Էդմոն Մարուքյան
«Մենք նամակներ ենք ստանում, որ 60-ն անց մարդկանց կանչում են աշխատանքի: Պետությունն ինչ-որ ցուցում ունի՞, որ էդ մարդն ասի՝ ես չեմ գալիս, որովհետև ես խոցելի խմբում եմ: Իրավական ցուցումների բաց կա»,- մարտի 23-ին արտահերթ նիստում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ իր խոսքը հասցեագրելով արդարադատության նախարարին:
Նախարարն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ եթե նման դեպքեր արձանագրվում են, ապա պետք է ավելի կոնկրետ կանոններ սահմանվեն, որպեսզի այդ կանոնները չպահպանելու համար կոնկրետ պատասխանատվություն լինի:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ասել էր, որ կորոնավիրուսի առումով տարեցները ռիսկային խմբում են, և պետք է ամեն բան արվի՝ նրանց պաշպանվածությունն ապահովելու համար:
