1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նարեկ Բավեյան. «Անհավատք մարդը հոգու դատարկություն ունի…»

Պատահականություններ չեն լինում.պատահական չեն ծնվում նաև երգիչները, ովքեր ապրում են երաժշտությամբ, և փոխանցում են այն ամենքին, քանզի ըստ Շեքսպիրի. «երաժշտությունն անգամ խլացնում է տխրությունը»: Այս անգամ Forums.am-ը զրուցեց  սիրված երգիչ Նարեկ Բավեյանի հետ, ով  ոչ  միայն տարբերվեց իր առանձնահատուկ պատասխաններով, այլ նաև առանձնացավ իր մարդկային տեսակով:

-Ըստ Բեթհովենի. «Երաժշտությունը միշտ բովանդակալից է, այն ժողովորդական պահանջմունք է և առավել բարձր հայտնություն, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը…» Իսկ  ըստ   Ձե՞զ… -Երգն իմ կյանքն է. այն ինձ համար արդեն ամեն ինչ  է դարձել, այն իմ   արտահայտման միջոցն է: Եթե  իմ  ներաշխարհում  կան գեղեցիկ մեղեդիներ, թեմաներ, մտքեր, ապա նրանք արտացոլվում են իմ երգով: Ես փոքր ժամանակվանից ի վեր երգում եմ, պատկերացրեք դեռ չեի խոսում, բայց երգում էի, վեց տարեկան հասակում արդեն  ազգագրական խմբում եմ երգել`մեներգիչ էի: Հազվադեպ նաև գրում եմ երգիս  բառերը, անգամ նաև, եթե  չեմ գրում միշտ մասնակցություն եմ ցուցաբերում այդ  ընթացքին: -Նարեկ, ի՞նչն է  Ձեզ ոգեւորում   ստեղծագործական  կյանքում: -Տարօրինակ կարող է թվալ, բայց ինձ կարող է ոգեշնչել և՛ հաջողությունը, և՛ անհաջողությունը: Հաջողությունը բնականաբար ինձ համար ամենամեծ ոգևորությունն է. երբ  իմ աշխատանքը  կատարելուց հետո, ստանում եմ լավ արձագանքներ: Անհաջողությունը մասնավորապես լինում է այն դեպքում, երբ անում եմ մի աշխատանք, որն  այդքան էլ լավ չի ստացվում, կամ գուցե լավ չի ընկալվում, սակայն մտածելու առիթ է ինձ տալիս, որ հասկանամ թերությունները, և հաջորդող գործի վրա ավելի շատ աշխատեմ: -Ասում են` երջանկության բանաձևը մեր մեջ է, սիրելու, ոգևորվելու, կյանքի հաջողությունները ընդունելու… -Երջանկությունը մի այնպիսի հետաքրքիր երեևույթ է, որ ցավոք մի քանի բանից կախված չէ. լավ ընտանիք ունենալ, առողջ տեսնել ընտանիքի անդամներին, սիրելի անձնավորությանը, երեխաներին, ընկերներին,  իհարկե նաև կարևորվում եմ  լավ աշխատանքի առկայությունը:

ԱՅՍ  ԿՅԱՆՔՈՒՄ  ՈՉ ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Narek 4- Ի՞նչպես եք վերաբերվում պատահականություններին: -Այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում, պարզապես,  եթե մարդն ուշադիր է իր կյանքի, և իր կողմից կատարված քայլերի նկատմամբ, ապա  նա կզգա, որ այս կյանքում ինչ էլ, որ նա անում է, անպայման դրա պատասխանը ստանում է, իսկ եթե մարդն ուշադիր չէ, նա չի կարող հասկանալ, որ իր կատարած քայլերի շնորհիվ են լինում հետևանքները՝առհասարակ: Եթե ձեզ թվում է, որ մեր կյանքում պատահական կարելի է հանդիպել լավ մարդու, ով կարող է լավ գործ անել ձեզ համար, ապա սխալվում եք, կարող եք հետ նայել և հասկանալ, թե ինչ լավ բան եք դուք արել: -Ո՞վ կարող է լինել Նարեկ Բավեյանի կողքին: -Անկեղծ ասած անձնականս միշտ գաղտնի եմ պահում մինչև այն պահը, քանի դեռ  լուրջ քայլեր չկան,  իսկ թե ով  կարող է լինել իմ կողքին կարող եմ ասել, որ գոնե ինչ որ չափով մեր պատկերացումներն այս կյանքի մասին պետք է մոտ լինեն, կարևոր է  մարդ լինելը, ինչու չէ նաև գեղեցիկ,  հետաքրքիր լինելը: Միգուցե բարդ է այս ամենը միասին  գտնելը, բայց հանրավոր է...

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԲԻԶՆԵՍ

Narek 3-Ինչպե՞ս եք վերաբերվում հավատքին: -Բավականին լուրջ եմ վերաբերվում, ինձ համար  դա հոգու հարստություն է. անհավատք մարդը հոգու դատարկություն ունի, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր հավատքը սարքել են բիզնես: Կան տարբեր կազմակերպություններ և կրոնական ճյուղեր, ու ես արդեն իրոք չգիտեմ, թե դրանցից որ մեկն ինչ նպատակ է հետապնդում, դրա համար հեռու եմ մնում ցանկացած կրոնական կազմակերպությունից, ոչ թե նրա համար, որ մեկը լավն է, իսկ մյուսը վատը, այլ նրա համար, որ պետք է լիարժեք վստահեմ ու տրվեմ: Հոգիս վստահում եմ Աստծուն, հավատում եմ միայն իրեն, նա շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Իմ հավատքը, իմ աստվածավախ լինելն ինձ միշտ հետ է  պահում  շատ ու շատ վատ քայլերից, ու շատ հարցերում, որ  կարող եմ ազատություն տալ ինձ, ու վատ բաներ անել, մի պահ հիշում եմ հավատքիս  ու խղճիս մասին,  ու հետ եմ կանգնում… -Նարեկ, հաճախ անհամբեր լինելը կարո՞ղ է խոչընդոտ  հանդիսանալ,  թե՛ անձնական, եւ՛ թե ստեղագործական կյանքում… - Ես շատ անհամբեր եմ, բայց տարիների ընթացքում   սովորել եմ կառավարել ինձ, ինչևիցե ներքուստ անհամբերությունս դեռ կա, բայց գիտենալով, որ այն լավ բանի չի բերում,  փորձում եմ հաղթահարել: Պետք է հասկանալ, որ եթե անգամ ինչ որ մարդու ես սպասում,  ու նա ուշանում է, որից դու ավելի ու ավելի անհամբեր ես դառնում, միևնույնն է դրանից ինքը շուտ չի կարողանալու գալ:

ԵԹԵ   ԱՆԳԱՄ   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ   ՆԵՐԵՄ…

Narek 1-Արդյո՞ք կներես դավաճանությունը: -Իմ կյանքում ինձ չեն դավաճանել, բայց անգամ  դավաճանելու դեպքում  չեմ մտածում, որ կգտնեմ իմ մեջ ուժ այն ներելու, ու կշարունակեմ ապրել տվյալ մարդու հետ: Իսկ եթե լինեն փոքր սխալներ, դավաճանություններ, եթե անգամ ներեմ, միևնույնն է այնպիսի տեսակ մարդ եմ, որ առաջվա  նման   չեմ կարող լինել: -Ըստ Բրայանի. «Ճակատագիրը   պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են»: -Այն հիմնական ճանապարհն է, որը կանխորոշված է. տոնածառը քո ծառն է, բայց, թե ինչպես կզարդարես, ինչքան սիրուն ու պայծառ,  կախված է քեզանից: -Արդյոք  ունե՞ք կախվածություն մարդկանցից: -Իհարկե ունեմ կախվածություն այն մարդկանցից ում սիրում եմ, ունեմ կարիք իրենց տեսնելու, շփվելու, հոգեպես բավարարվելու, բայց աշխատում եմ  չունենալ նյութական կախվածություն, որովհետև շատ կարևոր է ֆինանսապես անկախ լինելը: Իսկ այն մարդիկ, ովքեր հեռացել են իմ կյանքից չեմ համարում կորուստ,քանզի այդպես էլ պետք է լիներ: -Նարեկ, արև  թե՞ լուսին: -Իհարկե արև, ես լույս, ջերմություն ու պայծառություն եմ սիրում,գիշերային մարդ չեմ, գիշերները միայն քնում եմ: Օրն ու աշխուժությունն եմ սիրում, չեմ սիրում երկար քնելն ու օրը կորցնելը, օրը պետք է անպայման օգտագործել, և հասցնել ոչ թե մեկ, այլ տաս գործ անել: -Ի՞նչպիսի ստեղծագործական ակնկալինքեր ունի Նարեկ Բավեյանն առաջիկայում: - Հետաքրքիր նախագիծ պետք է կյանքի կոչվի, բայց ցավոք դեռ իրավունք չունեմ դրա մասին խոսել, որովհետև նախագիծը ես չեմ կազմակերպել, ես ընդհամենը մասնակցում եմ: Այն Հայաստանում առաջին անգամ կլինի, բայց շուտով բոլոը հնարավորություն կունենան գտնվել այդ նախագծի շնորհանդեսին, պարզապես իմ իրավասությունների մեջ չի մտնում փակագծերը շատ բացել: Իսկ նոր երգեր միշտ կարելի է ինձնից ակնկալել, բայց  այս տարի չեմ հասցնի նոր տեսահոլովակ նկարահանել, իսկ  մյուս տարվա սկզբին,  այն   անպայման  կլինի:

Forums.am-ը մաղթում է Նարեկ Բավեյանին նորանոր հաջողություններ, ինչպես ստեղծագործական , այնպես էլ անձնական կյանքում:

Հանդիպումը` Դիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan