ՆԱՍԱ-ն կուսումնասիրի Ուրան և Նեպտուն արբանյակ ուղարկելու հնարավորությունը
Նախնական ուսումնասիրություններն ու վերլուծությունների կատարումը հանձնարարվել է գերարագ շարժման լաբորոտորիայի աշխատակիցներին: Եթե անգամ հնարավորություն լինի, ապա արբանյակները կուղարկվեն Ուրան և Նեպտուն ոչ շուտ քան 2020-2030 թվականները: Մասնագետները նախնական ուսումնասիրություններով փորձում են հասկանալ, թե ի՞նչ տեխնիկական նոր միջոցներ են հարկավոր, և որքա՞ն կլինի ծախսը: Մինչ օրս Ուրան և Նեպտուն կարողացել է հասնել միայն «Վոյաջեր 2» տիեզերական սարքը 1977 թ.-ին:
