ՆԱՏՕ-ի օդաչուներին թույլատրվել է կրակ բացել ռուսական օդուժի ինքնաթիռների վրա
ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդաչուներին, որոնք մասնակցում են Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելու գործողություններին, թույլատրվել է պատասխան կրակ բացել ռուսական ռազմական ինքնաթիռների հարձակման դեպքում: Այդ մասին տեղեկացրել է բրիտանական Daily Star Sunday-ը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատասխան կրակ բացելու թույլտվությունը, մասնավորապես, տրված է բրիտանական «Տոռնադո» տիպի ռմբակոծիչներին: Միևնույն ժամանակ, օդաչուներին հրահանգված է ցանկացած գնով խուսափել ռուսական ռմբակոծիչների հետ բախումից:
