ՆԱՏՕ-ն Վրաստանին ու Ուկրաինային կարող է առաջարկել «ասոցացված գործընկերություն». ԶԼՄ-ներ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ հուլիսին Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որում «Անդամակցության գործողությունների ծրագրի» (MAP) փոխարեն կառաջարկեն «ասոցացված գործընկերություն»:
ՆԱՏՕ-ն այդպիսով կուժեղացնի իր նավատորմը Սև ծովում՝ ներգրավելով վրացի ու ուկրաինացի ծովայիններին ու այդպիսով փոխհատուցելով Ղրիմի դեպքերից հետո տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի ուժեղացումը:
