Նավթի գնի անկումը ռուս տնտեսագետների մոտ բացասական սպասումներ է առաջացրել
«Երկամսյա ընդմիջումից հետո միջազգային շուկայում երեկ նավթի գները կրկին սկսեցին նվազել։ Վերջին երկու ամիսներին նավթի 1 բարելը վաճառվում էր 45 դոլարի սահմաններում։ Երեկ այն նվազեց մինչև 39 դոլար։ Այս իրադարձությանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել։ Օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը հասավ 70 դոլարի։ Նավթի գնի անկումը և ռուբլու արժեզրկումը ռուս տնտեսագետների մոտ հիմնական բացասական սպասումներ էր առաջացրել։
