Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ադալյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
