Նախագահական ավտոշարասյան կառուցվածքը
Դա մի անգամ բացատրել է Atlantic հրատարակչությունը: Դիտեք ներքևի նկարը և նրա բացատրությունը:
1-3: Առաջինը անցնում են ոստիկանական մեքենաները: Որպես կանոն նրանք երեքն են: Առաջինը հայտնվում է ավտոշարասյունից 5 րոպե առաջ, երկրորդը՝ մեկ րոպե: Երրորդը երթևեկում է հենց նախագահական ավտոշարասյան դիմացից՝ գլխավոր դիրքում:
4-5: Երկու միանման զրահապատ ավտոմեքենա, որոնցից մեկով երթևեկում է նախագահը, իսկ երկրորդը օգտագործում են անվտանգության համար, կամ նրանով երթևեկում են այլ VIP դեմքեր:
6: Արտաճանապարհային՝ նախագահական հատուկ ծառայություններով
7: Էլեկտրոնային հակամարտության համար նախատեսված տրանսպորտային միջոց
8-9: Երկու Ջիպ հիմնական աշխատակիցների համար
10: Եվս մեկ արտաճանապարհային՝ էլիտար ստորաբաժանման համար
11: Ավտոմեքենա հատուկ գործակալների համար, ովքեր կապ են պաշտպանում հակահարված հասցնող և հետախուզական խմբերի հետ:
12: Ֆուրգոն, կահավորված քիմական, բիոլոգիական կամ ռադիացիոն վտանգների հայտնաբերման և դրանց ոչնչացման համար նախատեսված սարքավորումներով:
13-14: Երկու ֆուրգոն լրագրողների համար
15: Ֆուրգոն, որը կապ է ստեղծում նախագահի և արտաքի աշխարհի միջև
16: Շտապ օգնության մեքենա
Իհարկե, ավտոշարասյան ձևը, ինչպես նաև կազմը միշտ փոփոխվում են: Այն մեքենան, որ մեջ գտնվում է նախագահը ճշտել հնարավոր չէ:
