Նախագահականի դիմաց բժիշկներին անելու մեկ բան է մնացել
Նախագակական նստավայրի առջև արդեն չորրորդ օրն է, ինչ Առուշանյաննների ընտանիքը նստացույցի է դուրս եկել: Հիշեցնենք, որ երեկ ընտանիքի մոր՝ Անահիտ Առուշանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և ներկա պահին շարունակում է մնալ անփոփոխ:
«Մորս ճնշումը շարունակում է տատանվել, բայց նա չի լսում բժիշկներին և չի պատրաստվում տեղափոխվել հիվանդանոց այնքան ժամանակ, մինչև եղբորս վրա ներկայացված անհիմն մեղադրանքները չհանվեն» - նշում է Սլավիկ Առուշանյանը:
Shabat.am-ից տեղեկանալով ընտանիքի նստացույցի մասին, Առողջապահության նախարարությունը շուրջօրյա մեքենա է տրամադրել՝ հսկելու ընտանիքի անդամների առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Վերաքննիչ դատարանում 14:30-ին կայանալու է Աշոտ Առուշանյանի գործի քննումը: Ընտանիքի անդամներն ու հարազատներն այդ օրը պաստառներով կլինեն դատարանի դիմաց՝ պահանջելով արդարություն:
