Նախագահականը 300 հազար դրամի լվացքի փոշի է գնել
Yerkir.am-ը գրում է. Նախագահի աշխատակազմը զարմացնում է 2013թ-ի կատարած իր գնումներով: Գնումների ցանկում կան այնպիսի ապրանքներ, որոնք չես կարողանում պատկերացնել, թե ինչի համար կարող են պետք գալ աշխատակազմի աշխատակիցներին:
Օրինակ նախագահի աշխատակազմը գնել է 100 հատ ատամի մածուկ հատը 800 դրամով: Եթե աշխատակիցների համար է, ապա 100 հատը մի փոքր քիչ թիվ է, իսկ եթե աշխատակիցների համար չէ, ապա ում համար է: Նույնն էլ լվացքի փոշիների պարագայում: 2013թ-ին նախագահի աշխատակազմը գնել է 720 տուփ լվացքի փոշի, որտեղ նշված է նաև բրենդը:
Նախագահականում օգտագործում են միայն Արիել և վճարել են դրա համար 300.000 դրամ:
