Նախագահի թեկնածուն ՍԴՀԿ գրասենյակում
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՍԴՀԿ Հայաստանի կառույցի վարչության և կենտրոնական վարչության ներկայացուցիչների հետ:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Հայաստանի Հնչակյան ղեկավարներին Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը, լսեց կարծիքներ, առաջարկներ հանդիպման ներկաների կողմից։
ՍԴՀԿ մամլո դիվան
