Նախագահը ասաց և վերջակետ դրեց
Անցած շաբաթ դեկտեմբերի 9-ին ՏԻՄ ոլորտը ցնցվեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց է բաց հայտարարեց, որ թույլ չենք տալու համայնքի ղեկավարներին փոշիացնել պետական միջոցները: Ավելին, նախագահը հստակ հասկացրեց նաև, որ քաջատեղյակ է որոշ համայնքապետերի վայ գործունեությանը:
Սա իհարկե լուրջ մեսիջ էր ՏԻՄ ոլորտին, խաղի կանոնների փոփոխության խստացման մասին: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը վաղուց սպասված էր ժողովրդի շրջանակներում: Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում համայնքներից շատերը չունեն ենթակառուցվածքների համակարգ, ինչից և առաջանում է ոչ միայն սոցիալական դժգոհությունը այլև սա խոչնդոտում է տնտեսության զարգացմանը:
Մեկ տարի է կառավարությունը գերակա ուղղություն է հաստատել ներդրումային դաշտի գրավչության ապահովմանը: Հարց է առաջանում, արդյո՞ք այդ քաղաքականությունը հնարավոր է իրականացնել, եթե մարզերում հատկապես գյուղական համայնքներում տարական անհրաժեշտության ենթակառուցվածքները ՝ կոյուղու, ջրամատակարարման, ճանապարհների խնդիրները լուծված չեն: Ի դեպ ՀՀ նախագահի հայացքից չվրիպեց նաև այն փաստը, որ շատ համայնքներ թերացել են զարգացման ծրագրեր ներկայացնելու կառավարության հանձնարարականի կատարման հարցում, ինչի մասին ևս բարցրաձայնեց: Ըստ երևույթին այդ համայնքների ղեկավարներին դժվար է տեղ հասել, որ վարչապետի հանձնարարականները նախապես հստակեցված են ՀՀ նախագահի հետ: Այլ կերպ ասաց չկա որևէ ռազմավարական հարց, որը առանց ՀՀ նախագահի <<дабро>>-ի լինի: Այս փաստը համայնքի ղեկավարները կամ մինչ օրս չեն հասկացել կամ էլ երևի թե մտածել են. մի կերպ դուրս կպրծնեն: Երկու տարբերակներն էլ հնարավոր են, եթե նկատի ունենանք շատ համայնքապետերի կրթվածության ցածր ցենզը:
Եվ այսպես Սերժ Սարգսյանը իր խոսքը ասած և կարծես թե դրեց վերջակետ: Վերջակետ, որը շատ կարևոր է համայնքների խոշորացման քաղաքականության իրականացման շեմին:
Ժասմեն Վիլյան
