Նախագահը պատրաստակամ է ընդունել ցուցարարների պատվիրակությանը
Փաստինֆոն գրում է. ՀՀ նախագահը կընդունի երթի մասնակիցների պատվիրակությանը՝ 3-4 հոգուց բաղկացած՝ պայմանով, որ մնացած ցուցարարները վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին ՙՈչ թալանին՚ նախաձեռնության անդամներին տեղեկացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հեռախոսազրույցից հետո:
Սակայն, ցուցարարաները չեն ընդունում այս պահանջն ու շարունակում են երթը դեպի նախագահի նստավայր:
Հիշեցնելով, որ երթն արտոնված չէ, Վալերի Օսիպյանը նշեց, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի պատասխան գործողությունների: Ի դեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կուտակված են ոստիկանության լրացուցիչ ուժեր, զրահապատ և ջրցան ավտոմեքենաներ:
