Նախարար Վիգեն Սարգսյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ դուստրերի հետ.VIDEO
Այսօր 9/47 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ դուստրերի հետ:
Նախարարը քվեախցիկ մտավ դստեր հետ, այնուհետև լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ նոր ԸՕ-ի շնորհիվ այս անգամ ընտրությունները կանցկացվեն լիբերալ և ժողովրդավարական սկզբունքներին համաձայն:
«Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր քվեն տեղ է հասնելու, քանի որ դրա միջոցով որոշվելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը: Բոլորիս մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն և հանգիստ քվեարկության օր», - ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
