Նախարար Ղազարյանի շնորհավորանքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապացկությամբ:
«Սիրելի մանուկներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամառային առաջին և ամենաբարի տոնի՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ:
Սա տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոնն է, քանզի այն նվիրված է մեր հետագա սերունդներին, նրանց անհոգ և երջանիկ ապագային:
Սիրելի երեխաներ, առողջություն եմ մաղթում բոլորիդ, ինչպես նաև անամպ և խաղաղ երկինք, և իհարկե, թող իրականանան ձեր բոլոր երազանքները: Եղեք երջանիկ, հաջողակ և դարձեք մեր երկրի արժանի քաղաքացիներ»:
