Նախարարի կինը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է` լուսանկարիչների հետ միասին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, քիչ առաջ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ականատեսների վկայությամբ՝ նա եղել է բաղմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ: Շքախմբի մեջ են եղել նաև վերջինիս լուսանկարիչները:
Չի բացառվում, որ քիչ անց համացանցում կհայտնվի Ռուզաննա Խաչատրյանի նոր ֆոտոսեսիան՝ «Էրեբունի» հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ երեկ Թալիշում կռված Ռուբենի մայրը Անահիտ Բախշյանի միջոցով դիմել էր Օհանյանի տիկնոջը: Բախշյանը փոխանցել էր որ, վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել էր ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է». մղկտալով շարունակում է. «գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել, ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից:
շարունակությունը՝newsbook.am-ում:
