Նախարարի որդին վաղաժամկետ ազատ է արձակվել
Երեկ Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Յուրի Վարդանյանի որդին` թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով ազատազրկման ենթարկված Դավիթ Վարդանյանը, պայմանական վաղաժամկետազատ է արձակվել: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
-Մեկ ու կես տարի ազատազրկման մեջ գտնվող Դավիթ Վարդանյանը մոտ երկու ամիս գտնվել է "Դատապարտյալների հիվանդանոցում",որտեղ ստացել է հարկադիր բուժում:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նախկին նախարար, դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել "առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամհոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռքն բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և "թմրամիջոցների մաքսանենգությունը" հատկանիշներով:
Նոնա Ադամյան
