Նախարարն այցելել է Արեւիկ գյուղ՝ զոհված զինծառայողի տուն
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր` նոյեմբերի 15-ին, այցելել է Շիրակի մարզի Արեւիկ գյուղ՝ հակառակորդի կրակոցից զոհված Վահե Վանոյանի տուն: NEWS.аm-ի հետ զրույցում Արեւիկի գուղապետ Գարեգին Ստեփանյանը նշեց, որ նախարարը Վահե Վանոյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Գարեգին Ստեփանյանը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ գյուղի եկեղեցում:
Նշենք, որ Վահե Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Արեւիկ գյուղում:
մանրամասն՝ news.am-ում
